Ազգագրության փառատոն. Ձմեռ պապ 2025

   Ձմեռային Ազգագրական փառատոնի ստուգատեսային նախագիծ

Ժամկետ` Հունվար

Նպատակ, խնդիր`

  • Երաժշտական կատարում Մայր դպրոցում
  • Ուսումնական երաժշտապարային նյութի ձայնագրում
  • Կրթահամալիրի երաժշտական ձայնադարանի հարստացում
  • Աշխատանք Կինետոգրաֆների խմբի հետ

Գործիքներ՝

  • Դուդուկ
  • Շվի

Ես Ավետ Սարդարյանն եմ, սովորում եմ Միջին դպրոցի 8-րդ դասարանում։ Միջին դպրոցում կատարել եմ երաժշտական կատարումներ ինչպես նաև երաժշտական նյութի ձայնագրում։ Ազգագրության փառատոնի ընթացքում նախատեսում ենք ձայնագրվել <<Արշալույսի>> պարի երաժշտությունը շվիով և դուդուկով միաժամանակ։ Հունվարի 24-ին կիրականացնենք երաժշտական նյութի ձայնագրությունը որը կներկայացնենք Ազգագրական փառատոնի ամփոփմանը։

Մինչ այդ կատարել եմ նաև այլ ձայնագրություններ որը ներկայացնում եմ ստորև։

Ձայնագրությունը այստեղ՝

«Արզումանի»

2024 թվականի ազգագրության փառատոնի շրջանակում աշխատել եմ Կինետոգրաֆների խմբի հետ։ Վերականգնել ենք «Ապարանի քոչարի» պարի երաժշտությունը։ Նվագում եմ դուդուկ։ Աշխատանքները արդեն արված են և զայնագրված: Նաև հասցրել ենք ներկայացնել և ուսուցանել հետագայում կշարունակենք ուսուցանումը ՀՀ տարբեր վայրերում:

<<Ապարանի քոչարի>>

Փորձերից հատված տեսագրությամբ՝ 

Ընդհանուր պարապմունքներին, Ուրբաթ-համերգներին մասնակցությունը, ուսումնական նյութի ձայնագրություններն ունենալու են շարունակական բնույթ։

«Արշալույս» պարի երաժշտության փորձերից հատված

Հունվարի 27 — ին տեղի ունեցավ <<Արշալույս>> պարի երաժշտության ձայնագրությունը Մայր դպրոցի ձայնագրման հարթակում, որտեղ ես կատարում էի շվի և դուդուկ նվագարաններ։

Արդյունքներ

Նվագեցինք մեդիա ուրբաթին և ձայնագրվեցինք, ձայնագրությունը նաև հնչել է առավոտյան ընդհանուր պարապունքին:

Ձայնագրություններ
Արշալույսի Դուդուկ 1.mp3

Արշալույսի Շվի 1.mp3


Оставьте комментарий