Մենք այսօր գնացինք Չարենցի տուն-թանգարան, որտեղ մեզ պատմեցին հետաքրքիր փաստեր նրա կյանքի ու գործունեության մասին։ Տեսանք նրա անձնական իրերը, գրքերը, լուսանկարները։ Շատ տպավորիչ էր ձեռագրերի ցուցադրությունը, որտեղ կարդացինք նրա սեփական ձեռքով գրված տողերը։
Մեզ պատմեցին նաև նրա կյանքի դժվարությունների մասին, թե ինչպես է նա գրել իր հայտնի ստեղծագործությունները։ Այցելության վերջում մեզ հնարավորություն տվեցին հարցեր տալ, և ես ավելի շատ բան իմացա Չարենցի մասին։ Այս այցելությունը շատ հետաքրքիր ու ուսուցողական էր։