Ընտրության խմբի մի քանի մասնակցի հետ իրականացրել եմ ուսումնական նյութերի ձայնագրություն կրթահամալիրի ձայնագրման ստուդիայում՝ Էմիլ Զաքարյանի ղեկավարությամբ։ Իհարկե, ունեցել ենք որոշ տեխնիկական խնդիրներ, որոնք ավելի վաղ հրապարակման խոչընդոտ են հանդիսացել։
Ձայնագրությանը մասնակցել եմ տարբեր դասարանների երաժշտության ընտրությամբ գործունեության խմբի սովորողների հետ․ Ռոման Մխեյանը (2-րդ դասարան)՝ վոկալ, Քրիստինե Մինասյանը (8-րդ դասարան)՝ դհոլ, և ես՝ Ավետ Սարդարյանը (8-րդ դասարան)։ Տարբեր տարիքային խմբերում սովորելը մեզ չխանգարեց, հակառակը՝ միավորեց և հնարավորություն տվեց ստեղծելու գեղեցիկ ու համատեղ երաժշտական աշխատանք։
Աշխատանքը ներառել է փորձեր, համատեղ կատարում և ստուդիական ձայնագրման գործընթաց։ Մասնակցությունը նպաստել է իմ երաժշտական հմտությունների զարգացմանը, խմբային աշխատանքի փորձի ձեռքբերմանը և ստեղծագործական համագործակցության կարևորության գիտակցմանը։
Տեսագրություններ՝