Ես կարծում եմ, որ նյութը բաղկացած է փոքրագույն մասնիկներից, որոնց միջև կան արանքներ։ Նման ենթադրությունները գիտության մեջ անվանում են վարկածներ։ Վարկածների իրավացիությունը պետք է ստուգել փորձերով։
Փորձ 1
Անհրաժեշտ սարքեր և նյութեր.
2 սրվակ, մանր ավազ, ջուր, կալիումի պերմանգանատ, սրվակների համար նախատեսված պատվանդան։
Աշխատանքի ընթացքը.
Ես սրվակները դրեցի պատվանդանի վրա։ Մեկի մեջ լցրեցի կեսից մի քիչ ավելի ավազ, իսկ մյուսի մեջ՝ նույն քանակությամբ կալիումի պերմանգանատի լուծույթ։
Ես ուշադիր նայեցի երկու սրվակներում եղած մակարդակներին։ Հետո մտածեցի՝ եթե դատարկեմ սրվակները և լցնեմ մեկը մյուսի մեջ, ապա ի՞նչ կլինի։ Իմ ենթադրությունն այն է, որ ամբողջ պարունակությունը կտեղավորվի մեկ սրվակի մեջ, քանի որ ջուրը կանցնի ավազի մասնիկների արանքներով։
- Ենթադրությունս փորձից առաջ.
Երբ ես լցնեմ ներկված ջուրը ավազի վրա, այն տեղ կգտնի մասնիկների արանքների միջով և կտեղավորվի առանց թափվելու։ - Փորձի կատարում.
Ես դանդաղ և զգուշորեն լցրեցի ներկված ջուրը սրվակի մեջ, որտեղ ավազ կար։ Լցնելու ընթացքում նկատեցի, որ ջուրը կամաց ներթափանցում է ավազի մեջ։ Սրվակից ոչինչ չթափվեց։ - Ի՞նչ եղավ ներկված ջրի հետ.
Այո՛, ջուրը ամբողջությամբ տեղավորվեց սրվակի մեջ։ Դա նշանակում է, որ այն լցվեց ավազի մասնիկների արանքներով։
Եզրակացություն
Ես կարծում եմ, որ այս փորձով վարկածը ապացուցվեց։ Նյութը իսկապես կազմված է փոքր մասնիկներից, և նրանց միջև կան արանքներ, որտեղ ջուրը կարող է անցնել։