Ստեղծել գիտաֆանտաստիկ պատմվածքներորոնք ուսումնասիրում են մարդկանց և այլմոլորակայինների փոխհարաբերությունները, ինչպես նաև մարդկության ապագան։Այս նախագիծը ինձ հնարավորություն տվեց զարգացնել իմ ստեղծագործական մտածողությունը և քերականական հմտությունները։ Պատմվածքների միջոցով ես ուսումնասիրեցի տարբեր թեմաներ, ինչպիսիք են բարեկամությունը, դավաճանությունը և մարդկության ապագան։ Ես գրել եմ երեք պատմվածք:
<<ԱՈՒՌՈԳԵՆՏ-660>>
Պատմությունը սկսվում է գիտնական Մարկի տիեզերական ճամփորդությամբ, որի ընթացքում նա հայտնաբերում է լքված տիեզերանավ՝ <<Ալֆա 7>>-ը։ Նավում նա հանդիպում է հոլոգրամայի, որը նրան տեղեկացնում է, որ պետք է վերադառնա անցյալ՝ կանխելու Նարիկ անունով այլմոլորակայինի չարամիտ ծրագրերը։
<<Մարկը և Նարիկի հանցագործությունը>>
Այս պատմվածքում ներկայացվում է Նարիկի գործողությունները՝ վիրուսի ստեղծումը և տարածումը, որը խզում է մարդկանց և այլմոլորակայինների միջև կապը։ Մարկը փորձում է կանխել այս զարգացումները և վերականգնել նախկին բարեկամությունը։
<<Դեպի երազանքի մոլորակ>>
Պատմողը և Ավետը Մարս թռչող հայ տիեզերագնացներ են, ովքեր տեղադրում են հայկական գիտական սարքեր։Նրանց առաքելությունը հաջող է անցնում ապացուցելով հայերի կարողությունները տիեզերքում։Բայց պարզվում է՝ այս ամենը դպրոցականի երազ էր, ով դեռ ուղիղ դեպի երազանքն է քայլում։