Այս ուսումնական շրջանում ես խորացրեցի իմ հայոց լեզվի գիտելիքները մասնավորապես դերբայական դարձվածների, պարագաների, նախադասության կառուցվածքի թեմաներով։ Ես կարողացա ավելի լավ հասկանալ նախադասության մասերը և օգտագործել դրանք իմ գրավոր աշխատանքներում։
Ինձ համար ամենահետաքրքիրն էր ստեղծագործական աշխատանքները։ Շատ սիրեցի գրել պատմվածքներ, շարադրություններ, աշխատել իմ անհատական նախագծի վրա։ Դա ինձ օգնեց ցույց տալ իմ գաղափարները։
Ինձ համար դժվար էին որոշ քերականական աշխատանքներ, բայց պարբերաբար վարժություններ կատարելով կարողացա հաղթահարել այդ դժվարությունները։
Ամենաշատը տպավորվել եմ Ակսել Բակունցի <<Սպիտակ ձին>> և Ռիպոնչեյի <<Գիտելիքն ընդամենը գործիք է>> պատմվածքները։ Այդ պատմվածքները ինձ մատուցեցին այլ մտածելակերպ: