Այսօր՝ հունիսի 9-ին, մենք այցելեցինք «Candle» միջազգային կազմակերպության կողմից կազմակերպված Լույսի փառատոն։ Հունիսի 9-ը նշվում է որպես Լույսի միջազգային օր։
Մեզ պատմեցին լույսի հատկությունների մասին և ներկայացրին շատ հետաքրքիր փաստեր։ Մենք ինքներս մասնակցեցինք մի շարք փորձերի և հասկացանք, թե ինչպես են ստացվում լուսանկարները։
Մասնակցեցինք նաև հետաքրքիր խաղի, որտեղ տարբեր ֆիլտրերի միջոցով պետք է դիտեինք և գտնեինք ելքը։
Տեսանք գալոգրամը և բացատրություն ստացանք՝ ինչպես է այն աշխատում։
Ծանոթացանք դիֆրակցիայի (դիֆինենցիայի) երևույթին։ Մեզ բացատրեցին՝ ինչ է դա, և ինձ համար դա հատկապես հետաքրքիր էր, քանի որ հաջորդ տարի՝ իններորդ դասարանում, մենք ավելի խորությամբ կսովորենք այդ մասին։
Բացի այդ, մենք տեսանք, թե ինչպես է աշխատում էլեկտրոնային մանրադիտակը և իմացանք, որ դրա միջոցով կատարվում են հետազոտություններ քաղցկեղածին բջիջների վերաբերյալ։