Բարին և չարը Անահիտ հեքիաթում

Նախաբան
Հայկական հեքիաթները մեզ պատմում են ոչ միայն հետաքրքիր դեպքեր, այլև սովորեցնում են, թե ինչն է ճիշտ, և ինչն է սխալ։ Ամենահայտնիներից է <<Անահիտը>>։ Այս հեքիաթը խոսում է աշխատասիրության, խելքի ու ազնվության մասին։ Ես կփորձեմ ներկայացնել, թե ինչպես է այս հեքիաթում երևում բարին և չարը։

Հիմնական մաս
Հեքիաթի գլխավոր հերոսուհին Անահիտն է։ Նա խելացի ու համեստ աղջիկ է, որը չի համաձայնվում ամուսնանալ թագավորի որդու հետ միայն նրա պատճառով, որ նա իշխանական ընտանիքից է։ Անահիտն ասում է, որ եթե մարդը ոչ մի բան չգիտի, ոչ մի արհեստ չունի, ապա կյանքում ոչնչի չի հասնի։ Սա արդեն ցույց է տալիս, որ բարի ու խելացի մարդը ոչ թե անունին է նայում, այլ գործին ու աշխատանքին։

Թագավորի որդին սկզբում չի հասկանում Անահիտին։ Նա սովոր է թագավորական կյանքին ու կարծում է, որ իրեն ոչինչ պետք չէ սովորել։ Բայց հետո, երբ կյանքը նրան կանգնեցնում է դժվարությունների առաջ, նրա համար հենց Անահիտի փրկություն է դառնում։ Նա սովորում է գորգագործություն և հենց այդ հմտությամբ էլ կարողանում է դուրս գալ ծանր իրավիճակից։

Այս հեքիաթում չարը չի ներկայացվում միայն մեկ մարդու տեսքով։ Չարը թագավորի թշնամիներն են, վտանգները, ինչպես նաև թագավորի որդու սեփական թուլությունը՝ անգործությունն ու գոռոզությունը։ Բայց բարին, այսինքն՝ Անահիտի խելքն ու համառությունը, հաղթում է այդ ամենին։

Այս պատմությունը մեզ սովորեցնում է, որ կյանքում հաջողության հասնելու համար մարդը պետք է սովորի, աշխատի և ունենա հմտություններ։ Միայն գեղեցկությունը կամ բարձր դիրքը չի կարող երկար ժամանակ փրկել մարդուն։

Եզրակացություն
<<Անահիտ>> հեքիաթում բարի կերպարը հենց Անահիտն է։ Նրա շնորհիվ թագավորի որդին փոխվում է, իսկ թագավորությունը փրկվում է։ Հեքիաթի իմաստն այն է, որ բարին միշտ հաղթում է, բայց դրա համար պետք է աշխատասիրություն և խելք։ Այս դասը այսօր էլ ճիշտ է․ եթե ուզում ենք հաղթել դժվարություններին, պետք է սովորենք և մեր ուժերով կառուցենք կյանքը։


Оставьте комментарий