Գրականություն

Ինչի՞ համար են աչքերը

Աչքերը պետք են, որ մենք կարողանանք դիտել մեր շրջապատի գեղեցկությունը, մեր ընկերներին և ընտանիքին: Բայց կան մարդիկ, որոնք չեն կարողանում տեսնել այն, ինչ մենք տեսնում ենք: Ես ակամայից հիշեցի իմ պապիկին, որը չի կարողանում տեսնել: Հասկացա, որ ոչ բոլորն են կարողանում դիտել և զայրացա:
Գրում է Նատալի Ղալեչյանը

Այս ստեղծագործությունը ես ընտրեցի որովհետև այստեղ պատմում է աշխարհի անհավասարության մասին։ Հենց հեղինակի պապիկը չէր կարողանում տեսնել մեր աշխարհի ամբողջ գեղեցկությունը, եթե դու չէս լսում դու կարող ես հատուկ սարք գնել որպեսզի չակերտների մեջ այն տա քեզ լսողություն, բայց աչքերի համար դեռ ևս չկան այդպիսի սրաքեր, ավելի ճիշտ կան բայց այդ սարքերը շատ թանկարժեք են։

Երաժշտությունն իմ կյանքում

Երաժշտությունը ինձ համար կյանքի կարևորագույն մասնիկն է։ Դա ամենանուրբ և ամենագեղեցիկ արվեստն է։ Երաժշտության մեջ ընկղմվելով՝ մարդ կարող է մտածել և գտնել այնպիսի հարցերի պատասխաններ, որոնք անհնար են թվում։ Երբ ես նվագում եմ դաշնամուր, իմ ներսում արթնանում են բոլոր զգացմունքները՝ տխրություն, ուրախություն, երջանկություն և այլն։ Դաշնամուրի յուրաքանչյուր նոտա նվագելիս հասկանում ես, որ կարողանում ես կապ հաստատել երաժշտության հետ՝ մի լեզվի, որը օգնում է կառավարել զգացմունքները, մի լեզվի, որը կարողանում է ապրեցնել քեզ իր մեջ։
Երաժշտությունը ոչ միայն արվեստ է, այլ նաև հոգու մաս։ Երբ խոսքերը չեն բավարարում, երաժշտությունն է արտահայտում հոգու ամենախոր զգացումները։ Երաժտությունը կարողանում է միավորել մարդկանց անկախ սեռից, տարիքից, ազգությունց։
Գրում է Անգելինա Գևորգյանը

Ես համաձայն այն մտքի հետ որ նվագելիս կամ երաժշտություն լսելիս քեզ մետ առաջանում են աննկարագրելի ձգացմունքներ ուրախության, տխրության և ջղայնության խառնուրդը, բայց մի բան կարող եմ ասել հաստատ նվագելիս դու պետք է փոխանցես այդ ամբողջ էմոցիաները դա առանձին նույնպես աննկարագրելի ձգացմունք է հատկապես երբ նվագում ես այնպիսի ստեղծագործություններ որոնք ապրել են հազարամյակներ, այասինքն ազգային երգերը և մեղեդիները։ Ազգային ստեղծագործությունների մեծամասնությունը մեզ հասցրել է Կոմիտաս վարդապետը 19-րդ դարի վերջին և 20-րդ դասրի սկզբին, բայց չմոռանանք, որ նա ուղղակի գրառել է այդ ստեղծագործությունները ոչ թե նորից գրել։


Оставьте комментарий