Ո՞րն էր Մ․ Մաշտոցի պատմական առաքելությունը և գրերի գյուտի դերը։
Ժամանակի և տարածության հեռավորությունից արժևորի՛ր նրա ներդրումը հայի ինքնության ձևավորման գործում։
Մշակույթի պահպանումը յուրաքանչյուր ազգի գոյատևման հիմքն է։ Մեր ժողովուրդը հազարամյակներով ստեղծել է հոգևոր ու նյութական արժեքներ երգեր, ձեռագրեր ու հմուտ արհեստներ, որոնք մեզ հասցվել են միայն այն պատճառով, որ նախորդ սերունդները գիտակցում էին դրանց արժեքը։ Սակայն այսօր երբ թվային աշխարհը գերիշխում է երբ ամեն ինչ արագ է փոխվում, հաճախ մենք ենք դադարում գնահատել այն ինչ մեզ պահել է որպես ազգ։ Մասնավորապես լեզուն Հայատառ գրելը պարզապես հմտություն չէ դա մեր ինքնության ամենաակնառու նշանն է այն կապը, որը մեզ միավորում է Մեսրոպ Մաշտոցի ժամանակներից մինչև այսօր։
Մշակույթի պահպանումը սկսվում է ամենօրյա փոքր քայլերից այնպիսիք, որոնք առաջին հայացքից նույնիսկ աննկատ կարող են թվալ։ Լեզվի ճիշտ օգտագործումը դրանցից ամենակարևորներից մեկն է։ Երբ մի սերունդ հրաժարվում է իր տառերից, իր գրի ավանդույթից, նա կամա թե ակամա կորցնում է իր ինքնության մի մասը։ Հայերենը, իր յուրահատուկ հնչյունային համակարգով և բացառիկ գրով, ոչ միայն հաղորդակցման միջոց է, այլ նաև արժեք, որը կրում է մեր պատմությունը, մտածողության ձևը, աշխարհը ընկալելու մեր կոդը։ Այսօր, ցավոք, հաճախ կարելի է նկատել երբ երիտասարդները նախընտրում են գրել հայերենը լատինատառ։ Սոցիալական ցանցերի արագությունն ու սովորությունը դառնում են պատճառ, որ մենք կորցնենք գրի ճիշտ տեսքը, իսկ դրա հետ մեկտեղ լեզվուն։ Լատինատառ հայերենը աղավաղում է բառերի հնչողությունը, քերում է լեզվի գեղեցկությունը և հեռացնում է մարդուն իր իսկ արմատներից։ Իսկ երբ արմատները թուլանում են մշակույթը սկսում է կորել։
Վերջիվերջո, մշակույթի պահպանումը սկսվում է լեզվից և գրից։ Եթե մենք չենք գրում հայատառ, ապա կորցնում ենք մեր ինքնության մի հատվածը։ Մեր պարտքն է պահպանել այն, ինչ մեր նախնիները փոխանցել են մեզ որպեսզի հայերենն ու նրա գիրը շարունակեն ապրել նաև ապագա սերունդներում։