Գրականություն

01.02.2024 Աշխատանք դասարանում  Կարդա՛ բանաստեղծությունը, կատարի՛ր առաջադրանքները: Գարնան քաղաքում  Լցվում է փողոցն աղմուկ ուշարժում, Դալուկ դեմքերին ծաղկում է ժպիտ, Փայլում են տներն արևի փոշում, Երկինք են պարզվում ծառերը վտիտ… Դեռ չչորացած բուլվարի վրա Ճչում են զվարթ մանուկն՚երն արդեն. Բոլոր խոսքերը խորհուրդ են հիմա Եվ հայացքները նետ են իրար դեմ… Մայթի քարերը հարազատ են քեզ — Քեզ նոր է թվում երգը հնամյա. Ազատ է հոգիդ, անչար է և հեզ, Եվ տխրությունդ անուշ է հիմա… Ժպտուն աղջիկներ՝ ծաղիկների պես, Տիկիններ շքեղ և ծիծաղելի — Բոլորը հիմա սիրելի են քեզ, Ամեն ինչ անուշ խորհրդով էլի… Մեռած սրտերն էլ, ծաղիկների պես, Բացվում են հիմա արևի փոշում. Մի քաղցր հուզում արբեցնում է քեզ, Ու, հոգսով մղված՝ հոգսդ չես հիշում… Օրհնությո՜ւն քեզ, ե՛րգ, և երա՛զ, և սե՛ր, Օրհնությո՜ւն քեզ, կյա՛նք անուշ և անհուն, Օրհնությո՜ւն և քե՛զ, տանջանքի գիշեր: Եվ երկունք, և մահ — փա՛ռք և օրհնությո՛ւն… Կարդա՛ Երաժշտությունը կյանքից լավ է։  Լրացուցիչ աշխատանք (տանը)  ,,Մթնշաղի անուրջներ,, ժողովածուից  ընտրությամբ մեկ բանաստեղծություն սովորեք անգիր, ձյանագրեք կամ տեսագրեք ձեր ընթերցումը ՝ հրապարակելով բլոգում։ 

ՇԻՐԱԿԻ ԴԱՇՏԵՐԻՑ

Աշխատանք դասարանում  ՇԻՐԱԿԻ ԴԱՇՏԵՐԻՑ Աստղերն են ժպտում լուսեղեն նազով,Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.— Ես կախարդված եմ միշտ նույն երազով,Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։Մոտեցած երկնից աստղերը պայծառԺպտում են խաղաղ քո աչքերի պես.—— Իմ լքված սրտի կարոտը անծայրԱմեն ինչի մեջ որոնում է քեզ… Լրացուցիչ աշխատանք (տանը) Վերհիշել Տերյանից անգիր սովորած բանաստեղծությունները կամ սովորել՝

Նամակ դստերը

,,Նամակ դստերը,,  , որը գրել Ֆիցջերալդն իր դստերը։ Համառոտ ներկայացրո՛ւ, թե հայրն ինչ էր ուզում ասել դստերը։  Դուրս բեր մեկ-երկու կարևոր միտք, մեկնաբանի՛ր։  Ինչի պետք է հասնել. աշխատիր համարձակ լինել, ողջախոհ, կարողացիր լավ աշխատել և ձիու թամբին ամուր մնալ: Եվ այսպես շարունակ: Այստեղ ես տեսա ամենագլխավորըէ այն, որ հայրը ասում է, որ պետք է համարձակ լինել, աշխատասեր լինել և ձիու թամբին ամուր մնալ՝այսինքն շարունակել քո ուղղությունը և կանգ չառնել դրա վրա նույնիսկ, եթե … More Նամակ դստերը

Բան ունեմ ասելու

Վ․ Սարոյանի  ,,Բան ունեմ ասելու,, ռադիոպիեսը։  Մեկնաբանություն Ես կարդացի և Թարգմանչի կողմից գրվածը, և Ռադիոպիես-ը: Ասեմ, որ շատ լավ ռադիոպիես է: Ճշմարտությունն այն է, որ բոլորս այս աշխարհ ենք եկել կարևոր հանձնարարությամբ, որ բացի լավ զգացմունքներ ստանալուց, մենք պիտի տանք լավ զգացմունքներ: Այս պատմվածքը ուսուցանում էր, որ պետք է կենտրոնանանք ոչ թե մի բան ստանալու այլ … More Բան ունեմ ասելու

Կարճ պատմվածքներ

Որ՞ն է տրված ստեղծագործութունների ասելիքը: Ստեղծագործությունն ասում է, որ կյանքը տարբեր է լինում: Օրինակ մեկը կարող է ազատ, անկախ ապրել և կայացնել իր որոշումը, ոչ մյուսի նման ենթարկվել մեկին և միշտ համաձյնել այդ մեկի հետ: Նաև այն, որ դու ինչ տեսնում ես դա էլ սովորում ես: Վերնագրիր ստեղծագործությունները: Կյանքի վիճակը Սենյակի վանդակում տանջվում էր բանտարկված … More Կարճ պատմվածքներ

Սուրբ ծնանդյան առավոտը

Նա վեր թռավ քնից միանգամից: Ժամը չորսն էր. դա այն պահն էր, երբ հայրը միշտ արթնացնում էր իրեն`միասին կթելու կովերը: Զարմանալիորեն պահել էր իր մանկության օրերի սովորությունը: Հիսուն տարի անց, երբ հայրն արդեն երեսուն տարի էր չկար, արթնանում էր ճիշտ ժամը չորսին: Նա թեև վարժվել էր շուռումուռ գալուց հետո քնել նորից, բայց այդ օրը Ս. … More Սուրբ ծնանդյան առավոտը