Գործնական քերականություն

Աշխատանք դասարանում   Մայրենիի ֆլեշմոբ։  Առաջադրանքների քննարկում։  Լրացուցիչ աշխատանք (տանը) 1. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բաղադրյալ բառերով: Մանր նկարներ անող, թռչուններ բուծելու տեղ, գյուղի տնտեսությանը հատուկ, միտք հղանալը, արդյունք ունեցող, աշխատանքը սիրելը, հավասար  կշիռ  ունենալը, բառերի մասին գիտություն: 2. Տրված բաղադրյալ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով: Մատնաչափ, կիսագունդ, անհարթ, անտեսանելի, ինքնաշարժ, սկզբնական, արեմտաեվրոպական, աստղադիտարան, համաշխարհային, հավասարաչափ: Մատնաչափ — մատի չափին հավասարԿիսագունդ … More Գործնական քերականություն

Գործնական քերականություն

Աշխատանք դասարանում  1. Գտի՛ր, թե բառաշարքերից յուրաքանչյուրն ինչ ընդհանրության հիման վրա է կազմված: ա)Քննադատ, արտատեր, եռագույն, ղեկավար, ծովակալ, մանրախնդիր, աստղաշող, թուլակամ, երկփեղկ: Ա շարքի բառերը կազված են երկու արմատից:բ) Ջրաղացքար, դյուցազնակերպ, կիսաշրջանագիծ, կիսաշրջազգեստ, հեռագրատուն, հեռագրավար: Բ շարքի բառերը կազմված են երեք արմատից: 2. .Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի՛ր օրինաչափությանր չենթարկվող բառը: ա) Փառապանծ, հենակմախք, հեռախոս, ռազմակոչ, կիսաշրջանաձև: բ) Մեղմաժպիտ, կարմրազգեստ, կարմրախայտ, խավարասեր, երազկոտ: գ) Մանկություն, գրավիչ, հերարձակ, գրական, քննություն: 3. Տրված արմատներով բաղադրյալ (բարդ և ածանցավոր) բառեր կազմի՛ր` դրանք դնելով նոր բառերի սկզբում, մեջտեղում և վերջում: Ուղի, ուղիղ, աղտ, ախտ, ուղտ, ախտ, թիռ, թրջ(ել): Մայրուղի,աղտոտել, ախտորոշում, ինքնաթիռ: Լրացուցիչ աշխատանք (տանը) 1.Կետերը փոխարինի՛ր … More Գործնական քերականություն

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Աշխատանք դասարանում  ա) Սրահար, կայծակնահար, սիրահարվել, խոտհարք (գրաբար հարկանել նշանակում է 1. խփել, 2. ծեծել, 3. կտրել, կոտրել): Սրահար – սրից խփված:Կայծակնահար – կայծակի հարվածից խփված:Սիրահարվել – սիրո հարվածից խփված:Խոտհարք – խոտ կտրելու կամ հնձելու տեղ: բ) Կենսասեր, կենսախինդ, կենսաբան, կենսագրություն, կենսաձև, կենսատու, կենսահորդ (կյանք բառի գրաբ. ձևերից մեկն է` կեանք — կեանս — կենս): … More ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Աշխատանք դասարանում  1. Նախադասությունները ձևափոխի՛ր` ընդգծված բառերն ու արտահայտությունները փոխարինելով հականիշներով: Զուր չէ, որ առյուծն է համարվում գազանների արքան: Ուժով, ճարպկությամբ ու համարձակությամբ դժվար թե որևէ մեկը համեմատվի նրա հետ: Առյուծը չի թաքնվում, զոհի վրա գաղտագողի  չի հարձակվում: Նա հպարտ մռնչոցով զգուշացնում է՝ զգուշացե՛ք, գազաննե՛ր, որսի եմ ելել:Մինչև հրացանավոր մարդու երևալը առյուծներն իրոք  տիրակալ էին: Մարդիկ հազվադեպ էին առյուծի որսի ելնում: Բայց ո՛չ  ուժն ու համարձակությունը, ո՛չ   ճկունությունն ու թաքնվելու հմտությունը չէին փրկում  հրացանից: Մարդիկ կարծում էին, որ եթե առյուծները պակասեն, կճղակավոր կենդանիների քանակը կավելանա: Ու առյուծներին գրեթե լրիվ ոչնչացրին:  Նրանք պահպանվել են միայն Կենտրոնական Աֆրիկայի մի քանի շրջաններում ու արգելանոցներում, Հնդկաստանում էլ կան, բայց շատ չեն: Սակայն մարդկանց սպասածի հակառակն  եղավ, որովհետև առյուծներն աոաջին հերթին հիվանդ,թույլ կենդանիներին էին ոչնչացնում, այդ պատճառով էլ կենդանիների մեջ հիվանդությունները չէին տարածվում:Այժմ առյուծների որսն արգելված է:Առյուծի նորածին ձագուկները շատ փոքր են  ու խայտաբղետ, հետո, մեծանալով, միագույն են դառնում: Իզուր չէ, որ առյուծն է համարվում գազանների արքան: Ուժով, ճարպկությամբ ու համարձակությամբ դժվար թե ինչ-որ մեկը համեմատվի նրա հետ: Առյուծը չի քողարկվում, զոհի վրա թաքուն չի հարձակվում: Նա հպարտ մռնչոցով կանխազգուշացնում է՝ զգուշացե՛ք, գազաննե՛ր, որսի եմ ելել:Մինչև հրացանավոր մարդու երևալը առյուծներն իսկապես տիրակալ էին: Մարդիկ հազարից մեկ էին առյուծի որսի ելնում: Բայց ո՛չ  ուժն ու համարձակությունը, ո՛չ   ճկունությունն ու թաքնվելու հմտությունը չէին ազատում  … More ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գործնական քերականություն

Աշխատանք դասարանում  1. Կետերի փոխարեն գրի՛ր փակագծում տրված, տեքստի ոճին համապատասխանող հոմանիշներից մեկը: Ներկա ժամանակներում մարդկանց առողջության համար առանձնահատուկ վտանգ է … (հարուցում, ներկայացնում) մթնոլորտային օդի … (կեղտոտումը, աղտոտումը), … (քանզի, որովհնտև) դա այն միջավայրն է, որի հետ մարդն իր կյանքի … (ամեն մի, յուրաքանչյուր) ակնթարթում շփվում է: Բազմաթիվ են մթնոլորտային օդն աղտոտող միացությունները: Մեզ հայտնի … More Գործնական քերականություն

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Աշխատանք դասարանում  1.  Անհատական նախգծերի ներկայացում։ 2. Տրված բառերը գրի՛ր տեքստում հանդիպող հոմանիշների փոխարեն: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:  Ստորերկրյա, հասունանալ, արժենալ, գործածել, նշել, հարկ, միայն, նաև, վայր, ջերմուկներ, գրեթե, հասցնել, ողջ, տեսանկյուն, գործել, քարածուխ, լավագույն, բարձրադիր, ջեռուցել: Պետք է ասել, որ գետնի տակի տաք ջրերի օգտագործման տեսակետից ամբողջ աշխարհին օրինակ է տալիս փոքրիկ Իսլանդիան: Նրա … More ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գործնական քերականություն

Աշխատանք դասարանում  1. Օգտվելով տրված բառերից` բացատրի´ր, թե ընդգծված բառերը նախադասություններից յուրաքանչյուրում ի՛նչ իմաստով են գործածված: 1.Եփվել, բորբոքվել: Ջուրը թեյնիկում վաղուց արդեն եռում էր, բայց նա չէր նկատում: Բարկությունից արյունը եռում էր երակներում, սիրտը տակն ու վրա էր լինում: 1-Եփել, 2-բորբոքվել 2.Ուղեկցել, ընկերություն անել, միանալ: Ընկերացել է դիմացի շենքում ապրող մի տղայի հետ: Ընկերացան, որ միասին անեն … More Գործնական քերականություն

Գործնական քերականություն

Աշխատանք դասարանում  Անհատական նախագծերի քննարկում, լրացում։  1. Կետերի փոխարեն տ, դ, կամ  թ գրի՛ր:  Ընթացք, ընդարձակ, անընդատ, ընդմիջել, ընդհանուր, ընդամենը, ընթանալ, ընթրել, ակնթարթ, անդադար, ընթերցել, ընդառաջ, անընթեռնելի: 2. Պարզի՛ր, թե ինչի՛ հիման վրա է կազմվել բառաշարքը և ավելացրո՛ւ նոր բառեր:  Արևմտաեվրոպական, Ոսկեվազ, դափնեվարդ,…: 3.Կետերի փոխարեն գրի՛ր մ կամ ն (ո՞ր դեպքում է ն գրվում): Անբնական, ամբիոն, … More Գործնական քերականություն

ԱՆՀԱՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ

13.09.2024 <<ԱՈՒՌՈԳԵՆՏ-660>> Մաս 1 Ծիր Կաթինի եզրին, որտեղ աստղերը սովորականից ավելի թույլ են փայլում, լքված տիեզերանավ էր շարժվում, որի անունը Ալֆա 7 էր: Նրա համակարգերը վաղուց շարքից դուրս էին եկել, և միայն վթարային լամպերից լույսի հազվագյուտ շողերն էին աշխուժացնում խավարը: Գիտնական Մարկը փոքրուց սիրում էր տիեզերքը: Նա համոզված էր, որ մարդիկ տիեզերքում միայնակ չեն, և … More ԱՆՀԱՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Հայոց լեզու

11.09.2024 Աշխատանք դասարանում  1. Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր: Ա. Երփներանգ, արփի, փրփրել, փափուկ, սրփազան-սրբազան, ճամփորդ, համփերություն-համբերություն, դափնի, շամփուր:Բ. Կարթ,խորթ, զվարթ, պարթև, նյարթ-նյարդ, թարթել,երթվել-երդվել, փարթամ: 2. Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:  Ա.Համարձակ, բարձունք, վերադարձ, վարձատրել, հարձուփորձ-հարցուփորձ, հարձակում, մրձույթ-մրցույթԲ. Դեղձ, դաղձ, դեղձանիկ, բաղձանք, օցանման-օձանման, ատաղծագործ-ատաղձագործ: 3. Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:  Ա. Զմրուխտ, ապուխտ, բախտավոր, թախտ, … More Հայոց լեզու