Գրականություն
Աշխատանք դասարանում Հորթը Օրը թեքվում է դեպի մայրամուտ, Հովերն են խաղում ձորալանջն ի վար, Երկարում են խիտ ստվերներն անփույթ Եվ կամաց-կամաց խառնվում իրար: Մի հորթ է նստել թեք ձորալանջին, Թփերում կորած կածանի վրա, Կարծես քանդակված մի տերև լինի Մոր լեզվի հետքը ճակատին նրա: Խոնավ սևահողն իր խոնավ դնչին, Թփի տակ նստել, որոճում է լուռ… Մասրենու մի ոստ կպել է պոչին Եվ թվում է, թե էլ չի պոկվելու: Ականջի մեկը կախել է մի քիչ, Իսկ մեկով ինչ-որ ձայներ է որսում, Կախ ականջի տակ, կիսախուփ աչքից Արցունքի բարակ առուն է հոսում: … More Գրականություն