Գրականություն

Աշխատանք դասարանում

Հորթը

Օրը թեքվում է դեպի մայրամուտ,

Հովերն են խաղում ձորալանջն ի վար,

Երկարում են խիտ ստվերներն անփույթ

Եվ կամաց-կամաց խառնվում իրար:

Մի հորթ է նստել թեք ձորալանջին,

Թփերում կորած կածանի վրա,

Կարծես քանդակված մի տերև լինի

Մոր լեզվի հետքը ճակատին նրա:

Խոնավ սևահողն իր խոնավ դնչին,

Թփի տակ նստել, որոճում է լուռ…

Մասրենու մի ոստ կպել է պոչին

Եվ թվում է, թե էլ չի պոկվելու:

Ականջի մեկը կախել է մի քիչ,

Իսկ մեկով ինչ-որ ձայներ է որսում,

Կախ ականջի տակ, կիսախուփ աչքից

Արցունքի բարակ առուն է հոսում:

                                                                                                                                                  Կանաչ փրփուր է կաթում շրթունքից,

Եվ կանաչել է լեզուն բերանում…

Իսկ աչքից բխած առվի ակունքին

Մի ճանճ է իջել ու չի հեռանում:

Մորթն է թրթռում, երբ ճոճվող թփի

Տերևը  հանկարծ քսվում է նրան,

Եվ թրթռում է մորթի հետ նրբին՝

Ծաղկած մասրենու ստվերը վրան…

Հորովելներ են ոլորվում դաշտին,

Սարերի վրա գառներ են մայում…

Մանկության աչքեր, դուք եք այդ հորթին

Մասրենիների արանքից  նայում:

Հարցեր և առաջադրանքներ՝

1. Բառերը էլ.  բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Ձորալանջ – ձորը եզերող լեռան լանջ,
Անփույթ – անհոգ, անտարբեր, անուշադիր,
Կածան – ոտքի նեղ ճանապարհ, արահետ, շավիղ,
Որոճալ – կերածը բերանը ետ բերելով կրկին ծամելով մանրացնել ու կուլ տալ,
Հորովել – վարելիս երգվող երգ, որի մեջ կրկնվում Է <<հորովել>> բառն իբրև հանգերգ:

2. Նկարագրի՛ր հորթին ըստ բանաստեղծության:
Մի հորթ է նստել թեք ձորալանջին,
Թփերում կորած կածանի վրա,
Կարծես քանդակված մի տերև լինի
Մոր լեզվի հետքը ճակատին նրա:

3. Նկարագրի՛ր հորթին շրջապատող բնությունը:
Հորթին շրջապատող բնությունը ինչ, որ առումներով գեղեցիկ էր, բայց մեծ մասը հողեր էին:

4. Բացատրի՛ր հետևյալ փոխաբերությունները՝
ա. Հովերն են խաղում ձորալանջն ի վար… Հովը խաղում է ձորը եզերող լեռան լանջի վերևում

բ. Հորովելներ են ոլորվում դաշտին… Հորովելներն են նվագում դաշտին:

5. Բանաստեղծության մեջ արտահայտված զգացումը մեկ բառով ինչպես կանվանես:
Միայնություն:

6. Տեքստի բոլոր գոյականները դարձրու հոգնակի:

Ձորալանջեր, հորթեր,թփեր, կածաններ, տերևներ, մասրենիներ, ականջներ, առուներ, ճակատներ, դնչեր, լեզուներ, շրթունքներ, բերաններ, ակունքներ, ճանճեր, մորթեր, դաշտեր:

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Ընթերցել Հարուկի Մուրակամի ,,Է՜հ, բախտս չի բերում,, պատմվածքը: 

  1. Ո՞րն է պատմվածքի արժանիքը (արժանիքները): Ընտրե՛ք տարբերակներից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք.
  • անմիջականությունը, անկեղծությունը
  • սյուժեն հետաքրքիր է
  • լարված դեպքեր են նկարագրված
  • հումորային է պատումը
    պատմվածքը հտաքրքիր էր և հումորային։
  • ստեղծագործության մեջ կարևոր գաղափար է ներկայացված
    պետք է միշտ մեր անձնական իրերին տեր լինել։
  • արժանիք չունի:

2. Տրված բնութագրումներից որո՞նք են համապատասխանում պատմող հերոսին. Ընտրությունը հիմնավորե՛ք՝ հղում անելով տեքստին.

  • կենսախինդ էր
    հերոսը ուրախ անձնավորություն ունի և սիրում է արկածային կյանք։
  • ամեն ին չ բարդացնում էր
  • չէր սիրում ճամփորդել
  • անփույթ էր
  • ուներ երջանկության իր ընկալումը:

Оставьте комментарий