Աշխատանք դասարանում
1. Նախադասության միտքն արտահայտի՛ր բայը ժխտական դարձնելով:Օրինակ`
Մենք դժկամորեն գնացինք նրա հետևից:- Մենք հաճույքով չգնացինք նրա հետևից:
Ամբողջ ճանապարհին մենք միայն մի անգամ կանգ առանք խորհրդակցելու:- Ամբողջ ճանապարհին մենք ոչ մի անգամ կանգ չառանք խորհրդակցելու:
Մեր արածն ապարդյուն աշխատանք էր:- Մեր արածն արդյունավետ աշխատանք չէր:
Կղզու նահանգապետը կամեցավ այծերից փրկել էբենոսի անտառները:- Կղզու նահանգապետը չկամեցավ այծերից փրկել էբենոսի անտառները:
Նրա մտադրությունը սխալ հասկացան:- Նրա մտադրությունը ճիշտ չհասկացան:
Նրան անլուրջ պատասխան տվեցին:Նրան լուրջ պատասխան չտվեցին:
Այծերը էբենոս ծառից կարևոր են:- Այծերը էբենոս ծառից կարևոր չեն:
2. Նախադասության մեջ շարադասության սխալ կա. ուղղի՛ր:
Որոշակիորեն արահետը ձգվեց բլուրն ի վեր, ու հասկացա, որ հասել ենք բլրի ստորոտին:
Արահետը ձգեց բլուրն ի վեր, ու հասկացա, որ հասել ենք բլրի ստորոտին։
Դանակով ծակծկող փշերն ու լիանաները կտրում ու ճամփա էր բացում ետևից եկողների համար:
Ծակծկող փշերն ու լիանաները դանակով կտրում ու ճամփա էր բացում ետևից եկողների համար:
Նա աղմկոտ էր շնչում, բայց անաղմուկ ոտքերը դնում էր փափուկ խոտի վրա:
Շատ հեշտ էր բարձրանում, կարծես հարթ քայլում էր ճանապարհով:
Շատ հեշտ էր բարձրանում, կարծես քայլում էր հարթ ճանապարհով։
Շատ լավ խոտերի բույնը քողարկում էին:
Խոտերի բույնը շատ լավ քողարկում էին։
3.Ա. և Բ. Նախադասությունները համեմատի՛ր և գրի՛ր տարբերությունները:Ա. Ամերիկացի գիտնականների հետազոտություններից պարզվել է, որ մարդն օրական միջին հաշվով կես ժամ խոսում է:
Բ. Մարդն օրական խոսում է միջին հաշվով կես ժամ: Դա պարզվել է ամերիկացի գիտնականների հետազոտություններից:
Ա. Լեհական Ենջուվեյ փոքրիկ բնակավայրն ամբողջ Եվրոպայում հայտնի է եզակի ժամացույցների թանգարանով, որտեղ չորս հարյուր ժամացույց է ցուցադրված: Բ. Լեհական Ենջուվեյ փոքրիկ բնակավայրն ամբողջ Եվրոպայում հայտնի է եզակի ժամացույցների թանգարանով: Այնտեղ չորս հարյուր ժամացույց է ցուցադրված:
Ա-նախադասություններում բարդ նախադասություններ են, իսկ Բ-նախադասությունները պարզ:
4. Պարզ նախադասությունները փակագծում գրված շաղկապով կամ դերանունով միացրո՛ւ, դարձրո՛ւ բարդ նախադասություն (անհրաժեշտության դեպքում դրանցում որոշ փոփոխություննե՛ր արա):
Գառնուկը ջրհորում մի բան տեսավ: Դա դաշտում տեսնելիս կփախչեր: (ինչ որ)
Գառնուկը ջրհորում մի բան տեսավ այն, ինչ որ դաշտում տեսնելիս կփախչեր:
Պապն այդ օրը պատմում էր: Աղջիկը դա վաղուց էր ուզում իմանալ: : (ինչ որ)
Պապն այդ օրը պատմում էր այն, ինչ որ աղջիկը վաղուց էր ուզում իմանալ:
Մի բան ծածկում էր աղբյուրն ու գուռը: Դա ընկած էր քիչ հեռու, թափթփված ճյուղերի մեջ:
(ինչ, ինչ որ)
Մրջյունը մի ժամանակ մարդ էր: Նա զբաղվում էր հացահատիկի մշակությամբ: (որ)
Մրջյունը մի ժամանակ մարդ էր, որ զբաղվում էր հացահատիկի մշակությամբ:
Պայմանը դա էր: Գիքորը պիտի տունը մաքրեր, ամանները լվանար, ոտնամանները սրբեր: (որ)
Պայմանը այն էր, որ Գիքորը պիտի տունը մաքրեր, ամանները լվանար, ոտնամանները սրբեր:
Լրացուցիչ աշխատանք (տանը)
1. Պարզ նախադասությունները փակագծում գրված շաղկապով կամ դերանունով միացրո՛ւ, դարձրո՛ւ բարդ նախադասություն (անհրաժեշտության դեպքում դրանցում որոշ փոփոխություննե՛ր արա):
Մի թռչունը չի կարող Եգիպտոս չվել: Եգիպտոսի տեղը չգիտի (որովհետև կամ քանի որ)
Ամեն գարնան երկու հակառակորդների հանդիպումը դառնում էր ավելի վտանգավոր: Ձմռան պարապությունից ավելի ուժ ու եռանդ ստացած՝ նրանք ավելի կատաղի էին դառնում: (որովհետև կամ քանի որ)
Առակագիր Եզոպոսը մի անգամ մտավ նավաշինարան: Այնտեղ նավաշինարարներն սկսեցին նրան ծաղրել ու բարկացնել: (որտեղ)
Պատանին գնաց մի ալևոր մարդու մոտ: Նրան հարցներ ճանապարհի մասին: (որպեսզի, որ)
Նավազը որդուն ուղարկեց ուսումնարան: Քերականություն սովորիր: (որ, որպեսզի)
Մի թռչունը չի կարող Եգիպտոս չվել քանի որ Եգիպտոսի տեղը չգիտի։
Ամեն գարնան երկու հակառակորդների հանդիպումը դառնում էր ավելի վտանգավոր որովհետև ձմռան պարապությունից ավելի ուժ ու եռանդ ստացած՝ նրանք ավելի կատաղի էինդառնում:
Առակագիր Եզոպոսը մի անգամ մտավ նավաշինարան որտեղ նավաշինարարներն սկսեցին նրան ծաղրել ու բարկացնել:
Պատանին գնաց մի ալևոր մարդու մոտ որպեսզի նրան հարցներ ճանապարհի մասին:
Նավազը որդուն ուղարկեց ուսումնարան որ քերականություն սովորիր:
2. Կետերը փոխարինի՛ր հարմար շաղկապով կամ դերանունով:
Լեռնային հովիտներում գիշերը ձյուն է սպասվում,իսկ հովիտներում՝ անձրև:
Աշուն էր, զովաշունչ ու պայծառ աշուն,որը սովորաբար լինում է Արարատյան դաշտում:
Այս ջրերը ձյան հալոցքից կամ հորդառատ անձրևներից վարարում էին, դաշտում բնական ավազաններ էին գոյանում:
Կարդացի անունս մի ոտանավորի տակ և ինձ թվաց, որ իմ այդ ստորագրությունը ոսկե տառերով էր տպված:
Ով մինն ուներ, տասն եմ արել:
Այն օրից,երբ գյուղ էր եկել, անցել էր ուղիղ մեկ ամիս:
Հյուրերին առաջնորդեց դեպի տաղավարը,որ գտնվում էր բակի խորքում:
Նա մեծահռչակ զորավար էր,և երկրների կուսակալ:
Նրանք նույն ուղղությամբ չէին գնում, միմյանց չէին հանդիպում:
Թե հնէաբանը,թե թանգարանի տնօրենը նոր քննության գաղափարին չընդդիմացան: