Երրորդ ուսումնական շրջանի ամփոփում

1. Մայիս ամսվա ինքնագնահատում։  Աշխատանքը արված է 2. Երրորդ ուսումնական շրջանի ամփոփում Այս տարի ես ամենալավը իմ կարծիքով սովորել եմ Հայոց լեզուն: Հայոց լեզվի ժամանակ մենք անցել ենք և ավելի խորացել տարբեր թեմաների մեջ: Տարվա ընթացքում ունեցել ենք տարբեր նախագծեր հայոց լեզվից և գրականությունից, գրականության նախագծերը վերաբերվում էին հայալեզու գրողներին, իսկ հայոց լեզվի նախագծերը տարբեր ոճի … More Երրորդ ուսումնական շրջանի ամփոփում

ՍՊԻՏԱԿ ՍՈՒՏ

Կարդա՛ Հարուկի Մուրակամիի ,,Սպիտակ սուտ,, ստեղծագործությունը։ Շարադրել մտքերը ստի, ստելու անհրաժեշտության, ստելու սովորության վերաբերյալ։ Իրականում ես ատում եմ, երբ մարդիկ ստում են: Ինձ համար սուտը երբեք արդարացված չի լինում: Իմ կարծիքով մարդիկ ստում են նրա համար, որ արդարացում ունենենան և չմեղադրվեն: Ես նույնիսկ չեմ հանդուրժում  նույնիսկ <<սպտակ սուտ>>-ը  որը հեղինակի ներկայացնելով չի վնասում ոչ մեկին: Ճիշտ է … More ՍՊԻՏԱԿ ՍՈՒՏ

Ձմռան գիշեր

Կարդա՛ ,,Ձմռան գիշեր,, պատմվածքը:Դուրս գրի՛ր և բացատրի՛ր անհասկանալի բառերը:Բնութագրի՛ր Հակոբին: Նա բարեսիրտ էր,խորհուն, հետաքրքրացնել,  միամիտ, հոգատար, հուսալի և այլՔո հիմնավոր կարծիքը գրի՛ր պատմվածքի վերաբերյալ: Ես կարծում եմ պատմվածքը այն մասին էր, թե մեկի պատճառով ինչ մեծ կորուստներ կարող են կրել նաև ուրիշները:

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ա) Դո՛ւրս գրեք այն արտահայտություններն ու նախադասությունները, որոնք նկարագրում են գլխավոր հերոսի հոգեվիճակը: Հիմնավորե՛ք Ձեր ընտրությունը: Նա շփոթված ծիծաղեց՝ նայելով մյուսներին: Բայց նրանք իրեն չէին նայում: Ժամացույցը կրկին ձեռքն առավ և դարձյալ ծիծաղեց: Ես կարծում եմ նա շբոթված էր և դժբախտ պատահարը ազդեցություն էր ունեցել նրա վրա: Նա նյարդային և լարված էր նույնպես: Բ) Բացատրե՛ք հետևյալ հատվածը՝ ուշադրություն դարձնելով ընդգծված նախադասության վրա։ -Իսկ  հիմա՞: Երիտասարդը  իր  ոչինչ  չասող  հայացքը  հառեց  մյուսներին,  ապա  կամացուկ  շշնջաց՝  դեմքը  խոնարհելով  դեպի  ժամացույցի  սպիտակակապտավուն  շրջանակը. -Հիմա՞,  հիմա  ես  գիտեմ,  որ  դա  դրախտն  էր Այդ հատվածում նա նոր հասկացավ, որ մոր հետ լինելը, կուշտ ուտելը, մոր սերը … More ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կարդա՛ ,,Հաստլիկն ու նիհարը,, պատմվածքը: Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ: Բնութագրի՛ր հաստլիկին:  Բարի, հարուստ, միամիտ, համեստ և այլն:Բնութագրի՛ր նիհարին:  Միջին դասակարգ, նա նախանձ էր չուներ հարուստ կյանք, հեգնում էր:

Գրականություն

Աշխատանք դասարանում Հորթը Օրը թեքվում է դեպի մայրամուտ, Հովերն են խաղում ձորալանջն ի վար, Երկարում են խիտ ստվերներն անփույթ Եվ կամաց-կամաց խառնվում իրար: Մի հորթ է նստել թեք ձորալանջին, Թփերում կորած կածանի վրա, Կարծես քանդակված մի տերև լինի Մոր լեզվի հետքը ճակատին նրա: Խոնավ սևահողն իր խոնավ դնչին, Թփի տակ նստել, որոճում է լուռ… Մասրենու մի ոստ կպել է պոչին Եվ թվում է, թե էլ չի պոկվելու: Ականջի մեկը կախել է մի քիչ, Իսկ մեկով ինչ-որ ձայներ է որսում, Կախ ականջի տակ, կիսախուփ աչքից Արցունքի բարակ առուն է հոսում:                                                                         … More Գրականություն

ԳՐԱԿԱՆՈՒԹՈՒՆ

Աշխատանք դասարանում Սահյանական ընթերցումներ  Անունդ տալիս Հայաստա՛ն, անունդ տալիս,Ժայռի մեջ մի տուն եմ հիշում,Ալևոր կամուրջի հոնքինԾիծեռի մի բույն եմ հիշում,Թեքված մի մատուռ եմ հիշումԵվ բերդի տեղահան մի դուռ,Ավերակ տաճարի մի վեմԵվ բեկված մի սյուն եմ հիշում: Հիշում եմ լքված մի թոնիր,Բերանին մամռոտած մի խուփ,Մամռոտած որմի խոռոչումՄասրենու վարսաթափ մի թուփ,Աշխարհի քարերին մաշված,Աշխարհից խռոված մի ցուպ,—Եվ հեռվում ինչ-որ ուշացածՁիերի դոփյուն եմ հիշում: Արևոտ մի սար եմ հիշում,Ճակատին … More ԳՐԱԿԱՆՈՒԹՈՒՆ

Գրականություն

Աշխատանք դասարանում  ,,Աներկյուղը,, հեքիաթի քննարկում։ Աղայանական օրերի ամփոփում։   Սահյանական ընթերցումներ Լրացուցիչ աշխատանք (տանը) Սահյան Ամպրոպից հետո Երկինքն ավելի կապույտ է լինում, Խոտերն ավելի կանաչ են լինում Ամպրոպից հետո։ Ամպրոպից հետո Ճերմակ շուշանը ավելի ճերմակ, Կակաչն ավելի կարմիր է լինում Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։ Ամպրոպից հետո Սարերն ավելի բարձր են երևում, Խոր են երևում ձորերն ավելի, Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։ Ծառերն ավելի խոնարհ են լինում Ամպրոպից հետո, Եվ հավքերը մեր գլխավերևում Իրար կանչում են ավելի սրտով. Ամպրոպից հետո Բարի է լինում արևն ավելի, Եվ մենք ավելի սիրով ենք իրար Բարի լույս ասում։ Ամպրոպից հետո աշխարհը և դու Հասկանալի եք լինում ավելի… Հարցեր և առաջադրանքներ՝ Ամպրոպից հետո ամեն ինչ փոխվում է: Բնության մեջ ամեն ինչ ավելի է գեղեցկանում և գնահատվում: Ամպրոպից հետո բոլորը … More Գրականություն

Գրականություն

Աշխատանք դասարանում  Կարդա՛ ,,Թումանյան և Աղայան,, հոդվածը։  Աղայանի մասին Լրացուցիչ աշխատանք (տանը) Կարդա ՛ ,,Խիզախը կամ  աներկյուղը,, հեքիաթը  1. Դուրս գրե՛ք անհասկանալի բառերը, բացատր՛եք բառարանի օգնությամբ:  Ինձ համար անհասկանալի բառեր չգտնվեցին։ 2. Բնութագրի՛ր  Աներկյուղին: Աներկյուղը շատ խիզախ էր և բացի դրանից բարեսիրտ, քանի որ չնայած ծառայում էր ավազակներին նա փորձում էր օգնել մարդկանց։ 3. Գրի՛ր խիզախ բառի հոմանիշները և հականիշները: Հոմանիշ … More Գրականություն