Աշխատանք դասարանում
Կոմիտասի բանաստեղծությունների ընթերցում և քննարկում։
ԻԲՐ ԶԱՐԴ
Օրե օր
Ճրագ առ,
Պահե վառ՝
Մտքիդ յար
Լուսատու
Նորեն նոր Կըրակ տար
Անըսպառ՝
Սրտիդ լար,
Հուսատու:
Այս բանաստեղծությունն արտահայտում է հոգևոր լույսի պահպանման և հույսի կարևորությունը:
Բանաստեղծությունը նաև խորհրդանշում է վերածնվող ուժը, որն անընդհատ նոր կրակ է տալիս:
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Շալվա Ամոնաշվիլի ,,Շտապե՛ք, երեխաներ, թռչել ենք սովորելու,,
Կարդա՛ , ընտրի՛ր 3-4 պատմություն և մեկնաբանի՛ր բլոգումդ՝ ներկայացնելով ասելիքը։
Ես կարդացել եմ առաջին երեք պատմվածքները։ Ընդհարապես, տեքստերը պատմում են դաստիրակչություն մասին։ Այսինքն, յուրաքանչյուր տեքստում փորձում են ցույց տալ մի դաստիրակչական մեթոդ։ Առաջին տեքստում, Պապիկը ուզում է ասել, որ պետք չէ լսել ուրիշներին, այլ անհրաժեշտ է լսել քեզ և ունենալ սեփական կարծիք։ Նա ասում է՝ հետևել սրտիդ, ինչպես նշում էր պապը։ Երկրորդ տեքստը ներկայացնում է սերունդների դաստիրակության գործընթացը, որտեղ ընդհանուր իմացածը փոխանցվում է սերունդից սերունդ։ Երրորդ տեքստը, կոպիտ ասած, դաստիարակում է ծնողներին՝ պատմելով դաստիարակության մեթոդների մասին։ Ընդհանուր առմամբ՝ այս տեքստերը դաստիարակում են բոլոր մարդկանց։