ա. Ներկայացրո՛ւ։ Ո՞վքեր էին Լևոն I-ի մահվանից
հետո հավակնում Կիլիկյան թագավորության
գահին։ Ինչպե՞ս լուծվեց գահաժառանգության
հարցը։
Լևոն I մահացավ 1219 թվականի մայիսին՝ թագաժառանգի իրավունքները փոխանցելով իր դուստր Զաբելին։ Անչափահասության պատճառով նշանակվեց խնամակալ Կոստանդին Գունդստաբլը։ Նա ճնշեց Ռուբեն-Ռայմոնդի ապստամբությունը, որը փորձում էր տիրանալ հայոց գահին։ Այնուհետև հայոց արքունական խորհուրդը որոշեց Զաբելին ամուսնացնել Ֆիլիպ Անտիոքցու հետ և նրան հռչակել թագավոր։ Ան սկսեց արքունիք ներմուծել
լատինական ծեսեր ու սովորույթներ և գանձերն ուղարկեց Անտիոք։ Հայ
իշխանները հեռացրեց Ֆիլիպին, չեղարկեց Զաբելի և Ֆիլիպի ամուսնությունը։ Ֆիլիպը բանտ նետվեց, որտեղ էլ մահացավ։ Արքունական խորհուրդը որոշեց Զաբելին ամուսնացնել Կոստանդին Գունդստաբլի որդու՝ Հեթումի հետ միավորելով Ռուբինյան և Հեթումյան տոհմերը։
բ. Բացատրի՛ր։ Ինչո՞վ էր պայմանավորված հայմոնղոլական դաշինքի կնքումը։
Դաշինքը կնքվեց Հեթում արքայի և Մանգու մեծ խանի միջև։ Ըստ պայմանագրի՝ կողմերը պայմանավորվում էին օգնել միմյանց պատերազմի ժամանակ։ Հայ վաճառականներին իրավունք էր վերապահվում արտոնյալ և ազատ առևտուր կատարել մոնղոլական պետության սահմաններում։ Հայաստանում Հայոց եկեղեցին ազատվում էր բոլոր տեսակի հարկերից։
գ. Հիմնավորի՛ր։ Ինչո՞ւ 1307 թ. Սսի ժողովը որոշեց
ընդունել Կաթոլիկ եկեղեցուն միանալու՝ Հռոմի
Պապի առաջարկը։
Կիլիկյան Հայաստանի համար շարունակում էին սպառնալիք մնալ Եգիպտոսի մամլուքները։
Նրանք 1292 թ. գրավում են հայոց կաթողիկոսանիստ Հռոմկլան։ Կաթողիկոսարանը տեղափոխվում է Սիս մայրաքաղաք։ Ստեղծված ծանր վիճակից դուրս գալու համար Կիլիկյան Հայաստանն օգնության ակնկալիքով բանակցություններ է սկսում Արևմուտքի, մասնավորապես պապականության հետ։
Օգնության դիմաց հայերից պահանջվում էր, որ Հայոց եկեղեցին ընդունի կաթոլիկություն և հպատակվի Հռոմի Պապին։ Առաջարկը քննարկվում է 1307 թ. Սիս քաղաքում հրավիրված ժողովում։ Որոշվում է ընդունել Կաթոլիկ եկեղեցուն միանալու՝ Հռոմի Պապի առաջարկը։