- Կատուն և մուկը գտնվում են նկարում պատկերված
լաբիրինթոսում։ Կատուն կարող է հասնել կաթին, իսկ
մուկը՝ պանրի կտորին։ Սակայն կատուն չի կարող
հանդիպել մկանը։ Ի՞նչ տեսք ունի նկարի փակված
մասը։(A) (B) (C) (D) (E) - 40 րոպե տևողությամբ դասը սկսվեց 11։50։ Դասի ճիշտ կեսին դասարան ներս թռավմի ծիտիկ։ Ե՞րբ դա տեղի ունեցավ։(A) 11:30 (B) 12:00 (C) 12:10 (D) 12:20 (E) 12:30
3.Հնդկացի առաջնորդը՝ Մեծ Արջը, ունի երեք փետուր, կացին, նետեր և կոշիկներ։
Նրա որդին՝ Սպիտակ Կապիկը, ունի երկու փետուր, նետեր, կրծքին նկարված
երկու գիծ և չունի կացին։ Նկարներից որո՞ւմ են Մեծ Արջը և Սպիտակ Կապիկը
պատկերված միասին։(A) (B) (C) (D) (E)
4. Ռեստորանում ապուրը կարելի է գնել 4 եվրոյով, փլավը՝ 9 եվրոյով, իսկ թխվածքը՝ 5
եվրոյով։ Կա նաև առաջարկ՝ գնել բոլորը միասին, երբ ապուրի, փլավի և թխվածքի
համար միասին պետք է վճարել 15 եվրո։ Որքա՞ն գումար կարելի է խնայել, եթե
օգտվենք առաջարկից՝ ուտեստները առանձին պատվիրելու փոխարեն։
(A) 3 եվրո (B) 4 եվրո (C) 5 եվրո (D) 6 եվրո (E) 7 եվրո
- Վեց մետաղադրամները շարված են եռանկյունու տեսքով։ Դուք պետք է
տեղաշարժեք մի քանի մետաղադրամ և տեղադրեք դրանք այնպես, որ ստացվի
շրջան (տե՛ս նկարը)։ Նվազագույնը քանի՞ դրամ պետք է տեղաշարժել։
(A) 1 (B) 2 (C) 3 (D) 4 (E) 5
6.Չորս ընկեր կերան պաղպաղակ։ Կարենը կերավ ավելի շատ, քան Բաբկենը,
Արթուրը կերավ ավելի շատ, քան Դավիթը, բայց` Բաբկենից քիչ։ Պատասխաններից
որո՞ւմ են նշված տղաները այս հերթականությամբ՝ ամենաշատ ուտողից մինչև
ամենաքիչ ուտողը։
(A) Կարեն, Արթուր, Դավիթ, Բաբկեն (D) Արթուր, Դավիթ, Կարեն, Բաբկեն
(B) Դավիթ, Կարեն, Բաբկեն, Արթուր (E) Արթուր, Կարեն, Դավիթ, Բաբկեն
(C) Կարեն, Բաբկեն, Արթուր, Դավիթ
- Խճանկարներից ո՞րը հնարավոր չէ ստանալ, եթե սենյակի հատակը ուզում ենք
պատել միայն տեսքի սալիկներով։
(A) (B) (C) (D) (E)
8.40-ոտնանի Բիլն ունի քառասուն ոտք։ Երեկ նա խանութից գնեց ու հագավ 8 զույգ
կոշիկ։ Սակայն նրա ոտքերից 10-ը մնացին անկոշիկ։ Մինչև խանութ գնալը նրա
ոտքերից քանի՞սն էին կոշիկով։
(A) 17 (B) 20 (C) 14 (D) 22 (E) 28
- Մարիամը նկարում նշված գծերով 4 անգամ ծալեց և բացեց
թուղթը։ Թուղթը ծալելիս քանի՞ անգամ են համընկնում նկարում
պատկերված կենգուրուները։
(A) 0 (B) 1 (C) 2 (D) 4 (E) անսահման շատ
10.Միքայելը և Անահիտը ապրում են բարձրահարկ շենքում։
Անահիտն ապրում է Միքայելից 12 հարկ բարձր։ Մի օր Միքայելը աստիճաններով
բարձրացավ Անահիտենց տուն։ 8-րդ հարկ հասնելով՝ նա անցավ ճանապարհի
կեսը։ Ո՞ր հարկում է ապրում Անահիտը։
(A) 12 (B) 14 (C) 16 (D) 20 (E) 24
- Մեծ խորանարդը կառուցված է 64 հավասար փոքր սպիտակ
խորանարդներից։ Մեծ խորանարդի 5 նիստը ներկված է
մոխրագույն։ Քանի՞ փոքր խորանարդի երեք նիստերն են
մոխրագույն։
(A) 4 (B) 8 (C) 16 (D) 20 (E) 24
12.Լաստանավը կարող է միաժամանակ տեղափոխել 10 փոքր կամ 6 մեծ
ավտոմեքենա։ Չորեքշաբթի օրը լաստանավը գետն անցավ հինգ անգամ
և, լինելով
միշտ լրիվ բեռնված, մի ափից մյուսը տեղափոխեց 42 ավտոմեքենա։ Քանի՞ փոքր
ավտոմեքենա է այն տեղափոխել։
(A) 10 (B) 12 (C) 20 (D) 22 (E) 30