ԵՎՐԱՍԻԱ

Ամենամեծ մայրցամաքը Եվրասիան է, որի մեջ մտնում են Եվրոպա և Ասիա աշխարհամասերը:
Մակերեսը 52.990 մլն կմ² է, որը կազմում է ընդհանուր ցամաքի 36%:Բնակչությունը՝ 4.8 միլիարդից ավել է, որը կազմում է ընդհանուր բնակչության ¾ մասը:

Մայրցամաքը գտնվում է Հյուսիսային կիսագնդում, ընդ որում Եվրասիայի կղզիների մի մասը գտնվում է Հարավային կիսագնդում:

Իր մեջ է ներառում երկու աշխարհամաս. Եվրոպա և Ասիա: Բնության առումով Եվրոպայի և Ասիայի մեջ կտրուկ սահման գոյություն չունի: Այս միակ մայրցամաքն է, որը ողողվում է չորս օվկիանոսներով. հարավում`   Հնդկական օվկիանոսով, հյուսիսում՝ Սառուցյալ օվկիանոսով, արևմուտքում`   Ատլանտյան օվկիանոսով և արևելքում՝ Խաղաղ օվկիանոսով:Եվրասիան ձգվում է արևմուտքից արևելք 16 հազ. կմ, հյուսիսից հարավ `   8 հազ. կմ, մակերեսն է՝ 53.4 մլն. կմ: Դա մոլորակի ամբողջ ցամաքի 1/3 մասից ավելին է կազմում: Եվրասիայի կղզիների մակերեսը մոտ 2.75 մլն. կմ է: Եվրասիայում է գտնվում՝

  • Երկրագնդի ամենաբարձր լեռը`   Ջոմոլունգման(Էվերեստ)8848մ
  • ամենախոշոր լիճը`   Կասպից ծովը և ամենախորը`   Բայկալը,
  • մակերեսով ամենամեծ լեռնային համակարգը`   Տիբեթը,
  • ամենամեծ թերակղզին`   Արաբական,
  • ամենամեծ աշխարհագրական շրջանը`   Սիբիրը,
  • ցամաքի ամենացածր կետը`   Մեռյալ ծովի խորշը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s